«Հեղափոխության պահապանները» խումբը հանդես է եկել հայտարարությամբ
«Հեղափոխության պահապանները» խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:
Կազմակերպության անդամներից մեկը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ բոլորը պատժվելու են, ամեն մեկն իր ասած ամեն տառի համար պատասխան է տալու: «Սաղդ պատասխան եք տալու: Չափերներդ անցել եք»,-նշել է նա:
Երիտասարդը նաև հավելել է. «Վերջապես հունից հանեք ու ես ձեզ խոստանում եմ, որ 24 ժամը հերիք է լինելու: Զգուշացնում եմ, չափերներդ չանցնենք: Ուղիղ 24 ժամվա մեջ բոլորիդ հարցերը կլուծվեն: Փորձվեք իշխանությանը հունից հանեք»:


