երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայտնի են ամենաթույլ և խոցելի գաղտնաբառերը. NordPass

Հայտնի են ամենաթույլ և խոցելի գաղտնաբառերը. NordPass

NordPass ընկերությունը հրապարակել է 2019 թ. մարդկանց կողմից օգտագործած ամենաթույլ գաղտնաբառերը ։ Փորձագետները հավաքել են 500 միլիոն գաղտնաբառերի բազա և առանձնացրել դրանցից ամենաթույլ գաղտնաբառերը, տեղեկացնում է Լենտան:

Տարածված և խոցելի գաղտնաբառերը բաղկացած են թվերի պարզ համակցությունից (12345,111111,123321) կամ QWERTY ստեղնաշարի վրա ուղղահայաց կամ հորիզոնական գիծ ձևավորող տառերի համադրությունը (asdfghjkl, qazwsx, 1qaz2wsx):

Ըստ փորձագետների՝ սովորական կնոջ անունները որպես գաղտնաբառ օգտագործելն անվտանգ չէ: Պարզվել է, որ ավելի քան 800 հազար մարդ օգտագործում է «password»-ը որպես գաղտնաբառ, ինչը նույնպես հուսալի չէ: Ցանկում ներառվել են նաև այնպիսի պարզ գաղտնաբառեր, ինչպիսիք են՝ «iloveyou», «test», «princess», «sunshine», «monkey», «family», «football»:

Խոցելի գաղտնաբառերի ցանկում, փորձագետների կարծիքով, այս տարի ևս եղել են նույն համադրությունները: Դրա պատճառը, ըստ նրանց, այն է, որ մարդիկ չեն ցանկանում հիշել երկար և բարդ գաղտնաբառերը, ինչպես նաև կարծում են, որ թաքցնելու բան չունեն:

  • Կիսվել: