երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Տարօրինակ դեպք Երևանում. 60-ամյա կինն իր կրծքավանդակի ձախ մասին դանակով հարվածներ է հասցրել

Տարօրինակ դեպք Երևանում. 60-ամյա կինն իր կրծքավանդակի ձախ մասին դանակով հարվածներ է հասցրել

Երեկ՝ փետրվարի 8-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ժամը 22:00-ի սահմաններում  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հատնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Վ.-ն է: Մինչ բժշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին, ոստիկանները պարզել են, որ Սուսաննա Վ.-ին, տանը լինելով միայնակ, թվացել է, որ իր ներսում այլ ուժեր կան ու ցանկացել է վնասել ու ազատվել այդ ուժերից, ինչի համար էլ խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: