շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է Խաչատուր Քոքոբելյանի հոր գործով ձերբակալված մյուս անձի ինքնությունը

Հայտնի է Խաչատուր Քոքոբելյանի հոր գործով ձերբակալված մյուս անձի ինքնությունը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով ձերբակալվածներից մեկը Իջեւան քաղաքի բնակիչ Արման Քամալյանն է: Նշենք, որ երեկ Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի` իր հոր առևանգման գործի շրջանակներում։

Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանն հայտնել էր Մանուկյանի խոսքերը, ով կասկածանքները համարել էր շինծու։ «Սա հերթական քաղաքական շոուն է, կասկածանքը շինծու է. այն, ինչ ինձ վերագրվում է, բոլորովին կապ չունի ինձ հետ»,֊ նշել է Սուրեն Մանուկյանը։

 

Սուրեն Մանուկյանը ձերբակալված է:

  • Կիսվել: