հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ

ՀՀ ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան էջում Հաղթանակի օրվա գրառում է արվել, որտեղ նշված է. ՛՛Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակն է։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։

118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն այդ կոչմանն արժանացել են երկու անգամ:

70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով՛՛։

 

  • Կիսվել: