երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից. Ավինյան

Հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից. Ավինյան

ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
 
՛՛Ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից բաց մրցույթի միջոցով, որը մեկնարկում է այսօր։ Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները 4 շաբաթվա ընթացքում ուղարկել [email protected] հասցեին, ինչպես նաև՝ Armenian National Interests Fund ֆեյսբուքյան էջին:
 
 Առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: