շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայկական լոբբիի «մոխրագույն կարդինալը». ո՞վ է ԱՄՆ-ի ամենահարուստ հայը

Հայկական լոբբիի «մոխրագույն կարդինալը». ո՞վ է ԱՄՆ-ի ամենահարուստ հայը

Ծագումով հայ, ամերիկացի միլիարդատեր Սթիվեն Կանդարյանը ծնվել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ուեսթ Հարթֆորդ քաղաքում, 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունից Միացյալ Նահանգներ գաղթած Ալբերտ և Լիլի Կանդարյանների ընտանիքում։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

Սթիվենի պապը մի անգամ երեխաներին ասել է, որ նրանք պետք է անգլերեն սովորեն և դպրոց գնան, քանի որ «երբեք չեն վերադառնա Հայաստան»։

Սթիվենն ավարտել է Ուիլյամ Հոլի ավագ դպրոցը։

Հաջողակ բիզնեսմենի իր հմտությունները նա ցույց է տվել դեռևս 12 տարեկանում։ Մինչ հասակակիցները զբաղվել են սպորտով և խաղացել, Սթիվենը պլանավորել է իր ֆինանսական ապագան։ Ինչպես նշել են Կանդարյանների ընտանիքում, Սթիվենի հետաքրքրությունը թվերի և մաթեմատիկայի նկատմամբ մեծապես պայմանավորված է եղել նրա հոր ազդեցությամբ, ով 30 տարի աշխատել է Միացյալ Նահանգների ներքին եկամուտների ծառայության վարչությունում:

Կանդարյանը բակալավրի կոչում ստացել է Կլարկ համալսարանում, իրավագիտության դոկտորի աստիճանը՝ Ջորջթաունի համալսարանի իրավաբանական կենտրոնում, իսկ գործնական ադմինիստրատրի աստիճանը՝ Հարվարդի բիզնեսի դպրոցում։

 

Ապագա միլիարդատերը մի շարք պաշտոններ է զբաղեցրել ուղիղ ներդրումների բնագավառում, ներառյալ՝ որպես «Orion Partners, LP»-ի հիմնադիր և կառավարիչ, «Pension Benefit Guaranty Corporation»-ի գործադիր տնօրեն։

Այնուամենայնիվ, նա գործնական հայտնիություն ձեռք է բերել այն բանից հետո, երբ 2007-2009 թվականների ճգնաժամի ժամանակ ամերիկյան խոշորագույն կորպորացիաներից մեկին՝ «MetLife»-ին թույլ չի տվել սխալներ գործել այլ ֆինանսական կառույցների օրինակով։ 2012 թվականին Կանդարյանը գլխավորել է «MetLife»-ը՝ որպես կորպորացիայի գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ։

2019 թվականի դրությամբ, Կանդարյանը զբաղեցնում է ամերիկյան AECOM ինժեներական ֆիրմայի անկախ տնօրենի պաշտոնը, 2018-ին զբաղեցրել է «Exxon Mobil» կորպորացիայի անկախ ղեկավարի պաշտոնը։

 

Կանդարյանը նաև զբաղվում է բարեգործությամբ՝ միլիոնավոր դոլարներ փոխանցելով հայկական բարեգործական հիմնադրամների հաշիվներին, սակայն գերադասում է չհայտարարել այդ մասին։

Նա նաև հովանավորում է ԱՄՆ-ում հայկական լոբբիստական խմբերին։ Ըստ ամերիկյան հեղինակավոր հրատարակչություններից մեկի՝ Կանդարյանը հայկական լոբբիի «մոխրագույն կարդինալն է»։

Սթիվեն Կանդարյանը համարվում է ԱՄՆ-ի ամենահարուստ հայը։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, նրա ունեցվածքը գնահատվում է 25 միլիոն դոլար և ավելին:

  • Կիսվել: