ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայկ Մարությանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում

Հայկ Մարությանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Հայկ Մարությանը նշել է, որ կարևորում է բարեկամ Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Երևանի և Ֆրանսիայի մի շարք քաղաքների և տարածաշրջանների միջև առկա է ակտիվ ապակենտրոնացված համագործակցություն՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել համագործակցության խորացմանը:

Հայկ Մարությանը բարձր է գնահատել նաև Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (IMF) շրջանակներում առկա համագործակցությունը և ծրագրերի իրականացումը:

 

  • Կիսվել: