Հայկ Մարությանը հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երեւան է ժամանել այսօր առավոտյան: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ 2020 թվականը երեւանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Բրեգովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար՝ խոստանալով անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում:»,- ասվում է Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան մեջ