երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաբյուջետային ուղղությունների ցանկում

Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաբյուջետային ուղղությունների ցանկում

2026 թվականի առաջին կիսամյակում ռուսաստանցի կանանց շրջանում միայնակ ճանապարհորդելու պահանջարկը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47%-ով։ ՌԴ բնակչուհիներն ամենից հաճախ մեկնում են միայնակ տուրերի դեպի Թուրքիա և Եգիպտոս։ Դրա մասին ասված է փաթեթային տուրերի ամրագրման Onlinetours ծառայության հետազոտության մեջ, որին ծանոթացել է ռուսական ТАСС գործակալությունը։

Ըստ հետազոտության՝ միայնակ ճանապարհորդությունների համար ամենաթանկ ուղղություններն են Ավստրալիան (1,05 միլիոն ռուբլի մեկ տուրի համար), Սեյշելյան կղզիները (միջին չեկը՝ 286 հազար ռուբլի) և Մալդիվները (282 հազար ռուբլի)։ Ամենաբյուջետային ուղևորություններն են դեպի Բելառուս (48,9 հազար ռուբլի), Հայաստան (60,9 հազար ռուբլի) և Ադրբեջան (71,2 հազար ռուբլի)։

Ընկերությունում ամփոփել են, որ ամենահանրահայտ ուղղությունների թոփ-20-ի մեջ ներառվել են ոչ միայն ավանդական լողափնյա առողջարանները։ Մայրցամաքային Չինաստանը, չնայած հեռավորությանը, զբաղեցրել է ամրագրումների 2%-ը։ Աճում է հետաքրքրությունը ԱՊՀ երկրների նկատմամբ. Հայաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը լայն ժողովրդականություն են ձեռք բերում որպես հեռավոր ուղևորությունների բյուջետային այլընտրանք։

  • Կիսվել: