Հայերը հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը․Սոլովյով
«Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը: Թույլ չեն տալիս մոռանալ…»: Այս մասին նախօրեին ասել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։
Նա «Вести FM» ռադիոալիքի եթերում խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին։
Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել:
Հեռուստահաղորդավարը նաև խոսել է Թուրքիայի արձագանքի մասին։Վերջինս ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենազգայուն հարցն է: