Հայերը հարգում են իմամ Հոսեյնին և մասնակցում են շիաների երրորդ իմամի հիշատակի արարողություններին. իրանահայ պատգամավոր
Իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն ասել է. «Հայերը, հարգելով մուսուլմաններին, մասնակցում են շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի սգո արարողություններին», գրում է parstoday.com-ը:
ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, Ռոբերտ Բեգլարյանը հավելել է.«Իրանահայերն ապրում են մուսուլմանների կողքին և ճանաչում ու հարգում են իմամ Հոսեյնի անհատականությունն ու նրա ազատատենչությունը: Ուստի նրանք ամեն տարի մասնակցում են Մուհառռամ ամսին տեղի ունեցող արարողություններին»:
Անդրադառնալով Իրանում հայերի ու մուսուլմաների համակեցությանն ու մշակութային ու հասարակական կյանքին, նա ասել է. «Իմամ Հոսեյնի յուրահատուկ անհատականությունը և ապրած կյանքը արժեք է ողջ մարդկության համար: Մարդն իր էությամբ ձգտում է քայլել արդարության ուղղությամբ և ապրել աստվածահաճո կյանքով»


