հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանը ներկայանալու է Հիսուսի ամենաբարձր արձանով. կրիկետի աշխարհի գավաթակիրը կիսվել է Քրիստոսի հայաստանյան արձանի լուսանկարով

Հայաստանը ներկայանալու է Հիսուսի ամենաբարձր արձանով. կրիկետի աշխարհի գավաթակիրը կիսվել է Քրիստոսի հայաստանյան արձանի լուսանկարով

Կրիկետի Աշխարհի գավաթակիր (2011թ) Հարբհաջան Սինգհն ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հայաստանում՝ Հատիս լեռան գագաթին, կառուցվող՝ Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի լուսանկարով, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության դրոշով և «Հայաստանը ներկայանալու է Հիսուսի ամենաբարձր արձանով» գրառմամբ։

Հարբհաջան Սինգհը կրիկետում սպորտային կարիերան ավարտելուց հետո մտել է քաղաքականություն և Ռաջյա Սաբհայի խորհրդարանի անդամ է, այժմ ակտիվ գործունեություն է ծավալում նաև կինոարդյունաբերության ոլորտում և հայտնի է Հնդկաստանում որպես հեռուստատեսային աստղ ու կրիկետի մեկնաբան։

Նրա հետևորդների թիվը միայն Ինստագրամում գերազանցում է 17 միլիոնը, իսկ Ֆեյսբուքում նա ունի ավելի քան 10 միլիոն հետևորդ։

  • Կիսվել: