հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանը մեծ երազանքներ ունեցող հնարավորությունների երկիր է. ԲՏԱ նախարար

Հայաստանը մեծ երազանքներ ունեցող հնարավորությունների երկիր է. ԲՏԱ նախարար

Ամփոփվում են «ՆերՈւժ 6.0» ծրագրի արդյունքները:
 
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադառնալով ծրագրին, ելույթի իր խոսքում նշել է, որ 7 տարի առաջ Դիլիջանում մեկնարկած ծրագիրը նպատակ է ունեցել խթանել  մասնագիտական հայրենադարձությունը դեպի Հայաստան, Հայաստան բերել նոր գիտելիքներ, հմտություններ, փորձառություն, կարողություններ:
 
«Եվ հետահայաց փորձում ենք գնահատել այս 7 տարիները, ինչ-որ չափով մեզ հաջողվել է դա իրականություն դարձնել: Մեր անկախացումից ի վեր մեր պետությունը անընդհատ ու անդադար անցնում է դժվարությունների միջով, և ստիպված  է լինում հաղթահարել տարատեսակ մարտահրավերներ:
 
Բայց ես անձնապես հենց հիմա ունեմ զգացողություն, որ մենք շատ մոտ ենք այդ պատմական դժվարությունները հաղթահարելու վերջնահատվածին և սա գալիս է բացելու մի նոր ճանապարհ մեզ համար: Դա մեծ երազանքների ճանապարհն է:
 
«Ներուժ 6.0»-ը մի վայր չէ, որ մենք ակնկալում ենք միայն տեխնոլոգիական գաղափարներ բերել: «Ներուժ 6.0»-ն այն վայրն է, որտեղ այս պահից սկսած ակնկալում ենք  կրկնապատկել, եռապատկել մեր երազանքներն ու այնտեղ դնել ջանք, ամենօրյա նվիրում և գործ»,- ելույթի իր խոսքում ասել է նախարարը:
 

  • Կիսվել: