Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կստանա Չինաստանից
Հայաստանը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի խմբաքանակ կստանա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների համար։ "Մենք ունենք 100 հազար դեղաչափ, որոնք նախատեսված են 50 հազար մարդու համար", - ասել է նա: Չինական պատվաստանյութը Հայաստանին տրամադրվել է անվճար, հայկական կողմը միայն կազմակերպել է փոխադրումը։
Ավանեսյանի խոսքով՝ նախնական պայմանավորվածություն կա նաև Novavax (ԱՄՆ) պատվաստանյութի ձեռքբերման շուրջ, սակայն պատվաստանյութի ժամկետներն ու արժեքը չեն հստակեցվել: