հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը. Հայրապետյան

Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը. Հայրապետյան

Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նրա՝ դա թույլ կտա Հայաստանին օգտագործել համաշխարհային տեխնոլոգիական ռեսուրսները, խթանել միջազգային համագործակցությունը, արագացնել կենսունակ և նորարար տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը և Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում դիրքավորել որպես գլոբալ խաղացող:

 

  • Կիսվել: