երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք, նրանցից 10-ը երեխա են

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք, նրանցից 10-ը երեխա են

ՀՀ-ում մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք, նրանցից 10-ը երեխա են։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 5-ը հոսպիտալացված են»,-ասված է հաղորդագրությունում:

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 338–ի։ Վարակվածներից 232-ը երեխաներ են, 106-ը` մեծահասակ:

  • Կիսվել: