չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայաստանում կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի դեպք դեռ չի գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի դեպք դեռ չի գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի նոր՝ «oմիկրոն» շտամի դեպք այս պահի դրությամբ չի գրանցվել: Այսօր ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վիրուսի շտամները նույնականացվում են ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում, այլ դրանց սեկվենավորման արդյունքում: Այդ աշխատանքները Հայաստանում ևս իրականացվում են:

«Եվ մենք այսօր էլ արդեն որոշակի նմուշներ ուղարկել ենք լաբորատորիա՝ նման հետազոտություններ անցկացնելու: Այդ հետազոտությունները պարբերական բնույթ են կրում: Այս պահին չունենք նման բան գրանցված»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ, եթե Հայաստանում հայտնաբերվի «օմիկրոն» շտամ, հանրությունը կտեղեկանա այդ մասին:

  • Կիսվել: