Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 59-ով, մահացել է 1 մարդ․ Մանրամասներ
Հայաստանում ապրիլի 28-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1867 դեպք։ Ապրիլի 27-ի հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 59-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 866 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 971 մարդ։ Կատարվել է ընդհանուր 19296 թեստ։ Մինչ օրս մահացել է 30 քաղաքացի։
Մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությոնից հայտնում են, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:


