Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 69-ով․ Մանրամասներ
Հայաստանում ապրիլի 26-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1746 դեպք։ Ապրիլի 25-ի հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 69-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 833 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 885 մարդ։ Կատարվել է ընդհանուր 17931 թեստ՝ նախորդ օրվա համեմատ 589-ով ավելի։ Մինչ օրս մահացել է 28 քաղաքացի։


