հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է 29-ով

Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է 29-ով

Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 29-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 305 դեպք է արձանագրվել։

Վերջին մեկ շաբաթում վարակվածներից 15-ը երեխաներ են, 14-ը` մեծահասակ։

Հոսպիտալացված է 9 մարդ։

  • Կիսվել: