հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայաստանում  իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն․ ԱՆ

Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն․ ԱՆ

Հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այս մասին InfoPort.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։

Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:

  • Կիսվել: