կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում ծանոթանում են իրավիճակին

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում ծանոթանում են իրավիճակին

 Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր է Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվությանն են սպասում Հայաստանից ուղարկված բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նրանք շրջել են տեղանքում, ծանոթացել տիրող իրավիճակին։

Դիվանագետներին իրավիճակի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ է փոխանցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ավելի վաղ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ շատ հնարավոր է՝ օտարերկրյա դեսպանները գնան Կոռնիձոր, որտեղ գտնվում են Արցախ հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարները։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է, որ 400 տոննա հումանիտար բեռով 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում եւ սպասում են ռուսական խաղաղապահների ու ադրբեջանական կողմի արձագանքին, որ մուտք գործեն շրջափակված Արցախ:

  • Կիսվել: