ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավանեսյանն այցելել է Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսի թատրոնի շենքում տեղակայված շուրջօրյա բժշկական կետեր

Ավանեսյանն այցելել է Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսի թատրոնի շենքում տեղակայված շուրջօրյա բժշկական կետեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսի թատրոնի շենքում տեղակայված շուրջօրյա բժշկական կետեր։

«Այստեղ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցները ստանում են առաջին բուժօգնություն և խորհրդատվություն, բժշկական պարագաներով լի փաթեթներ, այդ թվում` քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար անհրաժեշտ դեղեր:

Տեղում շուրջօրյա հերթապահում են շտապօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։

«Դժվար ճանապարհ անցնելուց հետո հենց հումանիտար կայաններում մեր հայրենակիցներին բուժսպասարկում տրամադրելը չափազանց կարևոր է»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նա զրուցել է տեղահանված անձնանց հետ և լսել նրանց կարիքները, այնուհետև բուժաշխատողների հետ քննարկել ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկող խնդիրներն ու լուծումները» , - նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: