շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանում «Դելտա» շտամի արձանագրված փաստ դեռ չունենք. Ավանեսյան

Հայաստանում «Դելտա» շտամի արձանագրված փաստ դեռ չունենք. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսի «Դելտա» շտամին: Նրա խոսքով՝ և՛ տարածաշրջանում, և՛ եվրոպական երկրներում այն հիմնական շրջանառվող շտամն է:

«Այս պահին Հայաստանում արձանագրված փաստ դեռ չունենք, ժամանակ առ ժամանակ մենք այդ ուսումնասիրությունները կատարում ենք, և երբ ունենանք փաստագրված, հաստատված դեպք, կհայտնենք»,- ասաց Ավանեսյանը:

Նա տեղեկացրել է, որ այդ շտամի՝ Հայաստան ներթափանցումը կանխելու համար իրականացվում են կանխարգելիչ քայլեր: «Կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավորինս ստեղծել ֆիլտրեր, որոնք աստիճանական կերպով կբացառեն վարակի ներթափանցումը»,- ասաց Ավանեսյանը: 

  • Կիսվել: