կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայաստանն ու Համաշխարհային բանկը ջրային ոլորտի բարելավման ուղղությամբ կհամագործակցեն

Հայաստանն ու Համաշխարհային բանկը ջրային ոլորտի բարելավման ուղղությամբ կհամագործակցեն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարը ղջունել է հյուրերին և հայտնել պատրաստակամություն՝ շարունակել Համաշխարհային բանկի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ առկա համագործակցությունը։

Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է, համատեղ մեծ թվով ծրագրեր են իրականացնում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ պլանավորված «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»։

  • Կիսվել: