հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանի մարզերից մեկում կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ

Հայաստանի մարզերից մեկում կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ

Սպտեմբերի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության տվյալ մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզում գործող կրթահամալիրներից մեկում աշխատակիցը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահաս սովորողի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության նշված կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը 16-ամյա սովորողի կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, հպվել նրան, ձեռքը տարել սեռական օրգաններին և համբուրել շուրթերը։

Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն։

  • Կիսվել: