Հայաստանի լրագրողները կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 10-12-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։
16-րդ անգամ անցկացվող միջոցառմանն այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից եւ Մարոկոյից։
Նրանց կմիանան Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող 5 թիմեր։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում կանցկացնի։ Իսկ մրցաշարի ավարտին թիմերը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Կաունասում մեկնարկող Ֆուտզալի աշխարհի առաջնության բացման արարողությանը։
Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։