կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի հունական համայնքը մայիսի 19-ին հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակին։

 Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ` նվիրված 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրություն Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 

h1.jpg (314 KB)

Հոգեհանգստյան արարողակարգից հետո եկեղեցու մոտ կարճ ելույթով հանդես է եկել Հայաստանի հունական համայնքի նախագահ Էդուարդ Պոլատովը: Հավաքին ներկա էին հունական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:  

Հունաստանի խորհրդարանի կողմից մայիսի 19-ը հաստատվել է Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր՝ 1994 թվականին։  

  • Կիսվել: