«Հայաստանի Հանրապետություն»․ Գիտությունը և բարձրագույն կրթությունը փոփոխության կարիք ունեն
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաեւ դրա շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:
Մասնավորապես, արտահայտելով իր մտահոգությունը, նա նշել է. «Առաջին հերթին անհրաժեշտ է մասնագետներով նստել, քննարկել, եթե իդեալական տարբերակ են ուզում, դա կպահանջեր որոշակի ուսումնասիրություններ (սոցիալական, ռիսկերի գնահատման, վեր հանման, մի խոսքով, ամբողջ միջավայրի ուսումնասիրություն), ուսումնասիրություններից հետո պետք է գնահատականներ ունենայինք, այնտեղ կտեսնեինք՝ որտեղ է մեր թույլ կողմը, որտեղ է, որ ամուր ենք, ուժեղ, որը չպետք է փչացնել, եւ առաջ գնայինք: Հիմա դա չի արվել եւ, ըստ երեւույթին, ճիշտ կլինի գոնե այն, ինչ պատկերացնում ենք, թերի կամ մասնակի ուսումնասիրված է եւ գիտականորեն ինչ-որ տեղ հիմնավորվածություն կունենա, գոնե դրանք մեջտեղ բերենք, քննարկենք եւ քննարկումների դաշտում գտնենք ոսկե միջինը, որը կարող ենք վերարտադրել օրենքի մեջ:
Օրինակ, մեր ինստիտուտում նիստ ենք արել, որի ժամանակ բազմիցս բարձրացվեց այն հարցը, որ մենք ակադեմիայի համակարգի պահպանման կողմնակիցն ենք, բայց ոչ այս ձեւով, ինչ հիմա կա, այլ ավելի ժամանակի պահանջներին համապատասխան որոշումներով, գործունեություն վարող կառավարման համակարգով: Դա դեռ քննարկումների առարկա է, այսօր չեմ կարող դեղատոմս տալ, կարծում եմ, որ դեռ պետք է քննարկել... Այսօր Հայաստանի ակադեմիական համակարգը հայաստանյան իրականության մեջ ամենակայացած եւ դեռեւս գործող համակարգ է: Եթե քանդենք, աղետալի կլինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


