«Հայաստանի Հանրապետություն»․ Արտակարգ դրության ժամանակ հեռավար կրթությունն այլընտրանք չունի
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Թերեւս, քննարկման առարկա չէ այն իրողությունը, որ արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության հիմնական միջոցի՝ հեռուստատեսության օգտագործումը միայն ուսումնական պրոցեսների համար չի կարող ընդունելի լինել: Բայց մյուս կողմից էլ միանշանակ ճիշտ են այն կարծիքները, որ հեռուստատեսային երկու ժամը քիչ է դասապրոցեսի թեկուզ 1/4 հատվածն իրականացնելու համար: Արդյունավետ հեռավար դասապրոցեսի համար անհրաժեշտ է հեռուստատեսային ժամերն ավելացնել եւ համակարգված, ուսման պրոցեսի շարունակական կապն ապահովելով, այն զուգակցել նախարարի ներկայացրած այլ միջոցների՝ համացանցի, հեռարձակվող մասնավոր ընկերությունների եւ հեռախոսային հավելվածների ռեսուրսների հետ:
Մասնագետների մեծ մասն առաջարկում է հիմնականում օգտագործել «Skyape»-ի, «Viber»-ի եւ «Whats App»-ի հնարավորությունները, քանի որ այս դեպքում կգործի հեռավար ուսուցման հիմնական բաղադրիչը՝ հետադարձ կապը, որը կբարձրացնի դասապրոցեսի արդյունավետությունը: Այստեղ պետք է նկատել, որ համաճարակով պայմանավորված դեպքերի զարգացման լավագույն սցենարում խոսք է գնում մեկ ամսվա մասին, եւ թեկուզ ոչ լրիվ համակարգված ու անհրաժեշտ ծավալների հեռավար ուսուցման անցկացումը բավարար արդյունավետություն կապահովի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


