երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց

«Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց

2021թ.-ին «Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի Անմահ Գունդ» հասարակական հայրենասիրական կազմակերպությունը:

Քայլերթին առցանց մասնակցելու համար կարող եք տեղադրել ձեր սոցիալական ցանցի էջերում Հարենական պատերազմի մասնակցի լուսանկարը և վերհիշել նրանց ներդրումը հաղթանակի մեջ, օգտագրծելով #ԱնմահԳունդ2021 #Бессмертныйполк2021 հաշթեգները: 
 
«Հաղթանակի մեծ օրվան ընդառաջ «Հայաստանի Անմահ Գունդ» հասարակական հայրենասիրական կազմակերպությունը հայտարարում է «Մենք հիշում ենք հաղթանակը» համահայկական դպրոցական շարադրությունների մրցույթ: Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան այցելել իրենց հարազատների ռազմական փառքի վայրեր:
 
Ուշադրություն։ Ընդունվում են ինչպես հայերեն, անպես էլ ռուսերեն գրված շարադրություններ։
 
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտները:
 
Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 15
 
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2021 թվականի հունիսի 15-ին:
 
Շարադրությունները պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով մասնակցի անունն ու ազգանունը:
 
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել նաև հետևյալ հայտը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: