Հայաստանի անկախության տոնի առթիվ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Հայաստանի անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայոց եռագույնի գույներով: Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:
«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կվառվի Հայաստանի դրոշի գույներով»,-նշված է դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին, ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։00-ին). այն կտևի 15 րոպե:


