երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի 5 մարզերում հրդեհներ են բռնկվել․ ԱԻՆ

Հայաստանի 5 մարզերում հրդեհներ են բռնկվել․ ԱԻՆ

Դեկտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղի մոտ՝ 1000 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 700 քմ, 1300 քմ, Տաշիր քաղաքում՝ 2000 քմ, 1000 քմ, Ուրասար գյուղում՝ 10 հա, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 100 հա,

Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ՝ 15 հա, Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին՝ 3000 քմ,

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ մոտ 3000 քմ, Գանձաքար գյուղում՝ մոտ 1500 քմ,

Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ 1500 քմ խոտածածկույթ և 400 քմ խաղողի այգի,

Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ 700 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

  • Կիսվել: