չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստան է ժամանել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նահանգային սենատոր Անտոնիո Պորտանտինոն

Հայաստան է ժամանել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նահանգային սենատոր Անտոնիո Պորտանտինոն

Այսօր Երևանի իմ գրասենյակում ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նահանգային սենատոր Անտոնիո Պորտանտինոյին:
 
Սենատոր Պորտանտիոն հանդիսանում է նաև Կալիֆորնիայի նահանգային սենատի Կալիֆորնիայի, Հայաստանի և Արցախի առևտրային, արվեստի և մշակութային փոխգործակցության կոմիտեի ղեկավար:
 
Սենատորը ջերմ և գործըկերային հարաբերություննրի մեջ է Կալիֆորնիայի նահանգի հայ համայնքի հետ: Բազմիցս լինելով Արցախի Հանրապետությունում, լավագույնս ճանաչում է Արցախ աշխարհն ու նրա ատջև ծառացած մարտահրավերները:
 
44 օրյա պատերազմի օրերին սենատորը հանդես է եկել թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապրտող հայտարարություններով և կոչերով,դիմելով նաև ԱՄՆ վարչակարգին Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին պատասխանատվության կանչելու և անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները, միևնույն ժամանակ պահանջելով դադարեցնելով տնտնեսական օգնությունը Ադրբեջանին:
 
Սենատորի, Թամարա Թուջյանի և Միրա Անտոնյանի հետ քննարկել ենք Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի Արցախում կատարած հետազոտության, իրականացվող ծրագրերի, սոցիալական աշխատողի ինստիտուտի կարևորության մասին:
Ուրախ էի ծանոթանալու Հայության և Արցախի լավագույն բարեկամի հետ:

  • Կիսվել: