ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հայ հնագետները քարի դարի շրջանի նյութեր են գտել

Հայ հնագետները քարի դարի շրջանի նյութեր են գտել

Հայ հնագետները քարի դարին վերաբերող  նյութեր են գտել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Նա նշեց, որ Արտաշատում գտել են հնագույն ջրամատակարարման համակարգի հսկայական հատված, որը թվագրվում է Հռոմեական շրջանին:

Պավել Ավետիսյանը հայտնեց, որ այս տարի Արտաշատում պեղումները կշարունակեն։ Նա նաև ասաց, որ Խոր Վիրապի մոտակայքում գտել են հիմքերը պահպանված պալատական շինություններ։  «Ծրագիր պետք է մշակենք, որպեսզի հասկանանք, թե այդ հատվածում ինչպես  ենք պեղումներ  իրականացնելու, քանի որ դրանք սեփական հողեր են»,- ընդգծեց ինստիտուտի տնօրենը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի պեղումները շարունակելու են Լեռնագոգ գյուղի տարածքում, որտեղ 2017 թ-ին հայտնաբերել են Նեոլիթյան շրջանի բնակատեղի։ 

Պավել Ավետիսյանը նշեց, որ այսօր լուրջ խնդիր կա հուշարձանների պահպանության հետ կապված, որոնք առաջանում են քաղաքաշինական մեծ ծրագրեր իրականացնելիս։ Նրա խոսքով՝ Հայաստանի ողջ տարածքը հնագիտական տարածք է, և որևէ գործողություն անելիս պետք է անպայման փորձագիտական եզրակացություն լինի։



  • Կիսվել: