Հատիս լեռան պահպանության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամից տեղեկանում ենք, որ այսօր Հատիս լեռան պահպանության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաաս Սխերմերսին:
՛՛Դեսպանին ներկայացվել են իրավական, մշակութային, բնապահպանական, քաղաքաշինական և այլ խնդիրներ՝ կապված Հատիս լեռան ապօրինի օտարման և այնտեղ կատարված ապօրինի շինարարական աշխատանքների հետ։
Քննարկվել են նաև քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության և իրավահավասարության դերը Հայաստանում կայուն զարգացող Ժողովրդավարության և վստահելի ներդրումային միջավայրի ձևավորման հարցում՛՛,-ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։