հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության հունիսի 30-ի նիստում հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինա­տու­րայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների:

 

Ըստ այդմ` կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, այդ թվում՝ 17 տեղ է հատկացվել Արցախի Հանրապետությանը, 19 տեղ` ՀՀ պաշտպանության նախարարությանը:

 

Ըստ նույն որոշման՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ընդունելությանը հատկացվել է 80 տեղ:

Կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի վերոնշյալ տեղերը հատկացվել են՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության ներկայացրած հայտերը և հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, ակնկալվող կադրային պահանջարկը:

  • Կիսվել: