երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 379, մահվան՝ 19 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 379, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 379 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 794-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2922 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունվարի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 700 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3623-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 932 է, ընդհանուր առողջացածներինը՝ 148 893, փաստացի բուժվողներինը՝ 9850 (մեկ օրում նվազել է 571-ով)։ Մեկ օրում արվել է 2123 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 606 809 թեստ։

  • Կիսվել: