շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ը` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570214 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Ունենք 1410 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է:

  • Կիսվել: