երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 62-ով, մահացել է 1 մարդ․ Մանրամասներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 62-ով, մահացել է 1 մարդ․ Մանրամասներ

Հայաստանում ապրիլի 27-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1808  դեպք։ Ապրիլի 26-ի  հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 62-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 848 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 931  մարդ։ Կատարվել է ընդհանուր 18547 թեստ՝ նախորդ օրվա համեմատ 616-ով ավելի։ Մինչ օրս մահացել է 29 քաղաքացի։

Մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

  • Կիսվել: