հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հաստատավել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, ապաքինվել է 210 մարդ

Հաստատավել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, ապաքինվել է 210 մարդ

Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3250 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 210 առողջացած:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

  • Կիսվել: