Հասարակական տրանսպորտը վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրն է․ Տիգրան Ավինյան
Հասարակական տրանսպորտը համարվում է վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրն է, այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
«Հասարակական տրանսպորտի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի գործունեության արգելումը եղել է ամենադժվար, բայց ամենակարևոր որոշումներից մեկը», -հայտարարեց Ավինյանը։
Նա ասաց՝ հասկանալի է, որ այս որոշումը բազմաթիվ քաղաքացիների պատճառում է անհանգստություն, անհարմարություններ ու հավելեց․
«Նման որոշումը, հասկանալի է, որ լավ կյանքից չէ, բայց դա ունի մեկ տրամաբանություն, որը հանրային առողջության պահպանումն է»։
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է ևս մեկ ամսով երկարաձգել երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրությունը։


