երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հարձակում «ԱԿԲԱ բանկ»-ի վրա, կառավարիչն ու անվտանգության աշխատակիցը վնասազերծել են նրան

Հարձակում «ԱԿԲԱ բանկ»-ի վրա, կառավարիչն ու անվտանգության աշխատակիցը վնասազերծել են նրան

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի տղամարդ՝ զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան  64 հասցեում գործող «Ակբա բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Հարձակում գործածը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արկաբիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:

  • Կիսվել: