34 զոհ. Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակում է տեղի ունեցել
Նիգերի մայրաքաղաք Նիամեում գրոհայինները հարձակվել են Դիորի Համանի միջազգային օդանավակայանի վրա, որը երկրի խոշորագույն օդանավակայանն է և կարևոր ռազմական օբյեկտ: Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով զոհվել է 35 մարդ, այդ թվում՝ 11 զինծառայող, 2 խաղաղ բնակիչ և 22 գրոհային:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ալ-Քաիդայի հետ կապված Jama’a Nusrat ul-Islam wa al-Muslimin խմբավորումը։
Նշվում է, որ գործողության ընթացքում ուժայինները ձերբակալել են նաև մոտ 20 կասկածյալի և առգրավել զենքի խոշոր զինանոց:



