հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հարցրեցի՝ ձևակերպվա՞ծ աշխատող է, թողեց, սենյակից փախավ. վարչապետը՝ իր որդու մասին

Հարցրեցի՝ ձևակերպվա՞ծ աշխատող է, թողեց, սենյակից փախավ. վարչապետը՝ իր որդու մասին

Իմ տղան՝ վարչապետի որդին, վերջին վեց ամսում աշխատել է կավագործի օգնական, այսինքն՝ բանվոր։ Այս պահին էլ խճանկարող վարպետի օգնական է։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատմեց, որ բանվոր աշխատող տղային հարցրել է, թե նա հիմա ձևակերպվա՞ծ է որպես աշխատող:

՛՛Հարցրեցի՝ ձևակերպվա՞ծ աշխատող է, թողեց, սենյակից փախավ, որովհետև չգիտի՝ ինչ պատասխանի։ Հիմա էլ, ինչ, պետք է քրեական գործ բացենք, տեսնենք այդ ով է վարչապետի որդուն առանց ձևակերպման աշխատացրել։ Հիմա էլ առիթից օգտվում, ասում են՝ մենք ոչ տեսել ենք, ոչ գիտենք, աշխատավարձը չեն տալիս...՛՛:

Խոսելով իր եղբոր՝ տարբեր ընկերություններում տնօրենի հաստիք զբաղեցնելու մասին՝ նա ասաց. ՛՛ԶՊՄԿ-ի տնօրեն կամ 12 տոկոս փայատեր լիներ, լա՞վ էր։ Դուք էլ չէիք իմանա, ոչ մեկը չէր իմանա։ Որ հիմա հարկատու համակարգով աշխատում ու աշխատավարձ է ստանում, կա պրոբլեմ, ոնց որ կա պրոբլեմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատերը Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե Հայաստանի վարչապետի կամ ԱԱԾ տնօրենի եղբայրը։ ՀՀ-ում հազարավոր տնօրեններ կան, ինչո՞վ է բացառիկ իմ եղբայրը կամ էն ընկերությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը՛՛:

 

  • Կիսվել: