կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հանրային տրանսպորտի որոշ երթուղիների ժամանման րոպեներն արդեն հասանելի են «Յանդեքսի» հավելվածում

Հանրային տրանսպորտի որոշ երթուղիների ժամանման րոպեներն արդեն հասանելի են «Յանդեքսի» հավելվածում

Yandex հավելվածում այսօրվանից հասանելի են հանրային տրանսպորտի որոշ երթուղիների ժամանման րոպեները։

Նշենք, որ մինչ այդ քաղաքացիները կարող էին հետևել, թե տվյալ տրանսպորտը քանի րոպեից կլինի կանգառում։ Փոփոխությունը դեռևս ոչ բոլոր հեռախոսների համար է հասանելի, և պարզ չէ՝ սա փորձարկում է, թե հաստատված ծրագիր։ Նաև պարզ չէ րոպեների ճշգրիտ լինելը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին որոշում է ընդունել թանկացնել հանրային տրանսպորտի ուղեվարձը՝ գինը հասցնելով մինչև օրական 300 դրամ։ Որոշումն ընդունելու դեպքում կգործեն անսահմանափակման օգտագործման համար հետևյալ փաթեթները՝ 8,800 դրամ՝ 30 օրվա համար, 23,600 դրամ՝ 90 օրվա համար և 88 հազար դրամ՝ 1 տարվա համար։ Հանրային տրանսպորտը կթանկացվի 2025 թ․ հունվարի 1-ից։

 

photo_2024-09-20_08-35-53.jpg (34 KB)

  • Կիսվել: