ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն․ Լարսը  փակ է

Հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն․ Լարսը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 09:22-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն:

 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: