կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հանդիպում Շիրակի մարզի անասնաբույժների հետ

Հանդիպում Շիրակի մարզի անասնաբույժների հետ

Անասնաբուժության միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացնում են մարզային հանդիպումներ։
 
Շիրակի մարզում հրավիրված խորհրդակցությանն այսօր մասնակցել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՍԱՏՄ մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մարզի անասնաբույժները:
 
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է այսօրինակ հանդիպումների անցկացումը, քանզի դրանք հնարավորություն կտան ոլորտի ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունների մասին, հստակեցնելու առաջնահերթությունները։
 
Պատասխանատուները ներկայացրել են ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, պատասխանել անասնաբույժերին հետաքրքրող հարցերին։
 

  • Կիսվել: