չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Համագործակցության հրավեր Պլեխանովի անվ. համալսարանից՝ Շրջակա միջավայրի նախարարությանը

Համագործակցության հրավեր Պլեխանովի անվ. համալսարանից՝ Շրջակա միջավայրի նախարարությանը

Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղն ու “High Intelligence” ՍՊԸ-ն, աջակցություն հայտնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը անտառային հրդեհների գերվաղ հայտնաբերման և մարման հրատապ խնդրի լուծման գործում, հայտարարում են, որ պատրաստ են նախարարի հետ հանդիպմանը (նաև առցանց ձևաչափով)՝ համագործակցության համար շահագրգիռ քննարկում անցկացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ուրախությամբ տեղեկացանք, որ ՄԱԿ-ը 10 մլն. դոլար է տրամադրելու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ՀՀ-ում անտառների վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման համար։

Հայտնում ենք, որ Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի Արհեստական բանականության լաբորատորիան և “High Intelligence” ՍՊԸ-ն համատեղ արդեն իսկ իրականացրել են մաթեմատիկական և ծրագրային մշակումներ, որոնց նպատակն է գործարկել անտառային հրդեհների գերվաղ հայտնաբերման և մարման ամբողջովին ավտոմատացված համակարգ:

Այն լիովին լուծելու է անտառների հրդեհների կանխարգելման և մարման խնդիրը՝ նվազագույն ծախսերի միջոցով, զրոյացնելով մարդու առողջության և կյանքին սպառնացող բոլոր հնարավոր վտանգները։ Ծրագիրը կրում է «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԳԵՐՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ և ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» անվանումը։

Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղն ու “High Intelligence” ՍՊԸ-ն, աջակցություն հայտնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը այդ հրատապ խնդրի լուծման գործում, հայտարարում են, որ պատրաստ են նախարարի հետ հանդիպմանը (նաև առցանց ձևաչափով)՝ համագործակցության համար շահագրգիռ քննարկում անցկացնելու նպատակով՛՛։

 
 
 
 

  • Կիսվել: